Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բարձրաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.12.23 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Հարգելի այցելուներ

Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրաշեն համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Բարձրաշեն համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

13.05.22 ԲԱՐՁՐԱՇԵՆ/ԲԻԹԼԻՋԱ/ ՀԱՄԱՅՆՔ
Բարձրաշեն  համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1186մ. բարձրության վրա, համայնքի վարչական տարածքը կազմում է 1602.5հա:        Համայնքը սահմանակից է հույսիս-արևմուտքից Նուբարաշեն համայնքին, իսկ  հարավ-արևելքից՝ Լանջազատ համայնքին:      Կլիման փոփոխական է, չոր-խիստ ցամաքային, ցուրտ ձմեռով, կարճատև գարունով և շոգ ամառով:      ԲԻԹԼԻՋԱ՝ այսպես է կոչվել ներկայիս Բարձրաշեն համայնքը:    Բիթլիջա համայնքը գտնվել է այժմյան Բարձրաշեն համայնքից 3կմ հեռու,  դեպի հույսիս-արևելք  գտնվող տարածքում:      Կլիմայական ոչ բարենպաստ պայմանների և խմելու ջրի սակավության ... Մանրամասն
01.06.20 Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Շնորհավորում ենք բոլոր մանուկներին իրենց տոնի առթիվ:
 Առողջ, անհոգ և երջանիկ մեծացեք, ժպիտն ու ծիծաղը միշտ թող շողա Ձեր պայծառ դեմքերին:
Վայելե՛ք Ձեր մանկությունը, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք Ձեր ծնողներին:

18.03.20 ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կորոնվիրուսի ներմուծման և տարածման սպառնալիքի նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներին ծանոթացեք հետևյալ կից ֆայլերով:

25.11.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հարգելի Բարձրաշենցիներ հրավիրում ենք ձեզ մասնակցելու համայնքի 2020թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկման` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հանրային քննարկումն իրականացվում են համաձայն համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի» դրույթների: Ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Եթե ունեք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ, ապա կոչ ենք անում մասնակցել ... Մանրամասն
29.10.19 Համայնքում զբոսայգու կառուցում

Բարձրաշեն համայնքում, կառավարության կողմից նախատեսված սուբվենցիոն ծրագրի միջոցով կառուցվում է զբոսայգի:

03.09.19 Սեպտեմբերի 1-Գիտելիքի և դպրության օր

Սիրելի դպրոցականներ,ուսանողներ,մանկավարժներ շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ,ձեռքբերումներ և նվաճումներ:Գիտելիքը հզոր ուժ է,որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդն ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել  ու հարստացնել գիտելիքների պաշարը` ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:

03.06.19 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԲԱՐՁՐԱՇԵՆՈՒՄ

  Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ համայնքապետարանը կազմակերպել էր միջոցառում, որից հետո  մանկապարտեզի սաներին ուղեկցել են Երևան՝ մանկական զբոսայգի, աշխատակիցների կողմից բաժանվեցին փուչիկներ, պաղպաղակ և քաղցրավենիք: Պաղպաղակ բաժանվեց նաև համայնքի երեխաներին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսահոլովակներ
Մենք ենք, մեր մարզը Բարձրաշեն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Բարձրաշեն
(091)946061
bardzrasheni.hamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner