Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ և 28-րդ կետերով և աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Բարձրաշեն համայնքի ավագանու 14.12.2020 թվականի <<Բարձրաշեն համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի, համայնքապետարանի աշխատակազմի և <<Բարձրաշենի մանկապարտեզ (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն)>> -ի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 34 որոշուման թիվ 1 հավելվածը նոր խմբագրությամբ: |