Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31–ի N 62- Ն ոորոշումը և Բարձրաշեն համայնքում 24.05.2021 թվականին կայացած հանրային լսման արձանագրությունը` համայնքի ավագանին որոշում է. Նպատակահարմար համարել համայնքի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 62-Ն որոշմամբ սահմանված կարգով Արարատի մարզպետարան ներկայացնել Բարձրաշեն համայնքի <<Արարատի մարզ, Բարձրաշեն համայնքի Մ.Մաշտոցի փողոցի ասֆալտապատման աշխատանքներ>>-ի սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթը: |