Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 29) և 31) կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ1920-Ն որոշման 64-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված, ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված՝ 15.02.2021 թվականի թիվ 1/փ-45 դրական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել՝ Բարձրաշեն համայնքի գլխավոր հատակագծում, քաղաքացու սեփականությունը հանդիսացող 03-023-0123-0011 ծածկագրով 1.331հա հողամասից, 0.06հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, և դասել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի դասին (ինքնակամ կառուցված այգետնակի և օժանդակ շինությունների օրինականացման նպատակով):
2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխություններն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Բարձրաշեն համայնքի գլխավոր հատակագծում սույն որոշումից բխող փոփոխությունը: