25.12.23
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
|
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրաշեն համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Բարձրաշեն համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:
|
|
13.05.22
ԲԱՐՁՐԱՇԵՆ/ԲԻԹԼԻՋԱ/ ՀԱՄԱՅՆՔ
|
Բարձրաշեն համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1186մ. բարձրության վրա, համայնքի վարչական տարածքը կազմում է 1602.5հա: Համայնքը սահմանակից է հույսիս-արևմուտքից Նուբարաշեն համայնքին, իսկ հարավ-արևելքից՝ Լանջազատ համայնքին: Կլիման փոփոխական է, չոր-խիստ ցամաքային, ցուրտ ձմեռով, կարճատև գարունով և շոգ ամառով: ԲԻԹԼԻՋԱ՝ այսպես է կոչվել ներկայիս Բարձրաշեն համայնքը: Բիթլիջա համայնքը գտնվել է այժմյան Բարձրաշեն համայնքից 3կմ հեռու, դեպի հույսիս-արևելք գտնվող տարածքում: Կլիմայական ոչ բարենպաստ պայմանների և խմելու ջրի սակավության ...
Մանրամասն |
|
01.06.20
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր
|
Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Շնորհավորում ենք բոլոր մանուկներին իրենց տոնի առթիվ: Առողջ, անհոգ և երջանիկ մեծացեք, ժպիտն ու ծիծաղը միշտ թող շողա Ձեր պայծառ դեմքերին: Վայելե՛ք Ձեր մանկությունը, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք Ձեր ծնողներին:
|
|
18.03.20
ՈՒՂԵՑՈՒՅՑ
|
Կորոնվիրուսի ներմուծման և տարածման սպառնալիքի նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներին ծանոթացեք հետևյալ կից ֆայլերով:
|
|
25.11.19
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ ԲԱՐՁՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հարգելի Բարձրաշենցիներ հրավիրում ենք ձեզ մասնակցելու համայնքի 2020թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկման` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հանրային քննարկումն իրականացվում են համաձայն համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի» դրույթների: Ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Եթե ունեք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ, ապա կոչ ենք անում մասնակցել ...
Մանրամասն |
|
29.10.19
Համայնքում զբոսայգու կառուցում
|
Բարձրաշեն համայնքում, կառավարության կողմից նախատեսված սուբվենցիոն ծրագրի միջոցով կառուցվում է զբոսայգի:
|
|
03.09.19
Սեպտեմբերի 1-Գիտելիքի և դպրության օր
|
Սիրելի դպրոցականներ,ուսանողներ,մանկավարժներ շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ,ձեռքբերումներ և նվաճումներ:Գիտելիքը հզոր ուժ է,որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդն ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը` ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:
|
|
03.06.19
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԲԱՐՁՐԱՇԵՆՈՒՄ
|
Հունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ համայնքապետարանը կազմակերպել էր միջոցառում, որից հետո մանկապարտեզի սաներին ուղեկցել են Երևան՝ մանկական զբոսայգի, աշխատակիցների կողմից բաժանվեցին փուչիկներ, պաղպաղակ և քաղցրավենիք: Պաղպաղակ բաժանվեց նաև համայնքի երեխաներին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |